Հայաստանի խորհրդարանական ընտրություններ. հինգ կուսակցություններ հաղթահարել են 5-տոկոսանոց արգելքը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ վերջին տվյալներով, խորհրդարանական ընտրություններում հինգտոկոսանոց արգելքը հաղթահարել են 5 քաղաքական ուժեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաեւ ընդդիամդիր խորհրդարանական «Օրինաց երկիրը» եւ արտախորհրդարանական «Ժառանգությունը»: Հինգտոկոսանոց արգելքի սահմանին մոտ է նաեւ իշխանամետ Միացյալ աշխատավորկան կուսակցությունը: Երեւանի ժամանակով 13:00-ին, ԿԸՀ-ն ներկայացրել է քվեների հաշվառման հետեւյալ միջանկյալ տվյալները.



Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ, ղեկավարը` վարչապետ Սերժ Սարգսյան)-428 120 ձայն



«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ղեկավարը` գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյան)- 189 580 ձայն



ՀՅԴ Դաշնակցություն- 165 464 ձայն



«Օրինաց Երկիր» կուսակցություն (ղեկավարը` խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան)- 87 752 ձայն



«Ժառանգություն» կուսակցություն (ղեկավարը` ԱԳՆ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյան) ՄԱԿ-68 752 ձայն



ՄԱԿ (ղեկավարը` պատգամավոր Գուրգեն Արսենյան)-54 688 ձայն



Մյուս քաղաքական ուժերը դեռեւս հեռու են հինգտոկոսանոց սահմանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---