Վրացիների միայն չորս տոկոսն է Հայաստանին համարում բարեկամական երկիր29 մայիսի 2007 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բնակչության հարցման համաձայն, որն անցկացվել է «Ջորջիան քոնսալթինգ գրուպի» կողմից, Վրաստանի բարեկամների շարքում առաջին տեղն են գրավում Ադրբեջանն ու Ուկրաինան:Վրաստանի բարեկամ երկրների ցուցակը հետեւյալ տեսքն ունի. 1-2. Ադրբեջան ու Ուկրաինա` 12ական տոկոս 3-4. ԱՄՆ եւ Էստոնիա` 10ական տոկոս 5. Թուրքիա` 8 տոկոս 6. Գերմանիա` 6 տոկոս 7. Հայաստան` 4 տոկոս 8-9. Լեհաստան, Ղազախստան` 3ական տոկոս 10. Թուրքմենստան` 2 տոկոս Մյուս պետություններին բաժին հասավ հարցվածների ձայների 20 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Վրաստանի բարեկամների թվում նշվել է ավելի քան 50 պետություն. Վրաստանի բարեկամների շարքում Ռուսաստանի անունը տվել է հարցվածների 1 տոկոսը: Հարցվածների 56 տոկոսը Ռուսաստանին համարում է Վրաստանի նկատմամբ անբարիացկամ տրամադրված պետություններից մեկը, իսկ 31 տոկոսը հայտարարել է, որ Վրաստանը թշնամիներ չունի: 13 տոկոսը ձեռնպահ է մնացել: Հարցմանը մասնակցել է 1123 մարդ, հաղորդում է Գռուզիա-Online-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |