Եթե Սարկոզին ասում է, որ ԵՄ-ում Թուրքիայի համար տեղ չկա, ապա Հարավային Կովկասի երկրների համար էլ այնտեղ տեղ չի լինի

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում գտնում են, որ համաշխարհային տերությունները մեծ ուշադրություն են հատկացնում տարածաշրջանին, սակայն իրականում ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության գերակայությունները այլ են: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Արաբական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՄՊՀ-ի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վիտալի Նաումկինը: Նրա կարծիքով, համաշխարհային քաղաքականությունում այսօր շեշտը դրվում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի մրցակցության վրա:



Խոսելով Հարավային Կովկասի երկրների ինտեգրման մասին` քաղաքագետը նշել է, որ ներկա դրությամբ բոլորին հետաքրքրում է հարցը` ինչպիսին կլինի տարածաշրջանի քաղաքական զարգացման վեկտորը, եւ ուր այն կշարժվի: «Ժամանակին Բզեժինսկին հայտարարել է, որ Ադրբեջանը վստահորեն շարժվում է դեպի երրորդ աշխարհ: Ադրբեջանը մոտ է գտնվում Եվրոպային եւ շարժվում է նրա ուղղությամբ: Բնական է, որ Ռուսաստանում ցանկանում են տեսնել Ռուսաստանի հետ շատ սերտ կապված Ադրբեջան»,- նշել է նա:



Վ. Նաումկինի խոսքերով, Հարավային Կովկասի երկրներից դուրս է մնացել Վրաստանը, որը միակողմանիորեն ուղղված է Արեւմուտք եւ ռուս-վրացական հարաբերությունների հարցը շատ սուր է դրված:



«Իսկ ինչ վերաբերում է Եվրաինտեգրմանը, ապա եվրոպացի քաղաքական գործիչները գտնում են, որ այս տարածաշրջանը դժվար թե կարողանա ինտերգրվել: Գիտաժողովերից մեկի ժամանակ հայատարարեցին, որ եվրոպական կաթսան լցվել է եւ առաջիկա տասնամյակներին այնտեղ ոչ մեկի համար տեղ չի լինի: Եթե Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ասում է, որ Եվրամիությունում Թուրքիայի համար տեղ չկա, ապա լրիվ պարզ է, որ Հարավային Կովկասի երկրների համար եւս այնտեղ տեղ չի լինի»,- հայտարարել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---