Իրանը նախապատրաստվում է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը` Իրաքի հետ սահմանին մահապարտների ստորաբաժանումներ տեղակայելո՞վ

PanARMENIAN.Net - Այս շաբաթվա սկզբից Թեհրանն սկսել է Իրաքի հետ սահմանին եւ երկրի հարավում մահապարտների ստորաբաժանումներ տեղակայել: Իսրայելի հատուկ ծառայություններին մոտ DEBKA կայքի տվյալներով, Իրանի իշխանությունները վախենում են ծովափի երկայնքով ամերիկացի ծովային հետեւակայինների հարձակումից, ովքեր կարող են գրավել Խուզեստան շրջանի նավթահորերը: Ենթադրվում է, որ մահապարտները պետք է խանգարեն ամերիկացի եւ բրիտանացի զորքերի առաջխաղացմանը դեպի Իրանի խոքրը լայնամասշտաբ ռազմական գործողության սկսվելու դեպքում: Բացի այդ, հունիսի 24-ին եւ 25-ին մահապարտների մի մասը ուղաթիռներով մեկնել է Իրաքի հարավ, ճշտում է DEBKA-ն:



Երեկ` հուլիսի 26-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում առկա աղբյուրները հայտնել են, որ իրանական ստորաբաժանումները ներխուժել են Իրաք, որպեսզի հարձակվեն այնտեղ գտնվող բրիտանացի զինվորականների վրա:

Բացի այդ, հունիսի 27-ից Իրանում ուժի մեջ է մտել բենզինի թույլետրելիության մասին օրենքը: Անձնական ավտոմքենենրի տերերին չի թույլատրվելու ամսեկան 100 լիտր վառելանյութից ավելին ձեռբերել: Պաշտոնական տվյալներով, այս միջոցը երկրորդն էր բենզինի պաշտոնական նպաստների իջեցման ծրագրի շրջանակներում, որը անցյալ տարի գերազանցել է չորս միլիարդ դոլարը:



Միեւնույն ժամանակ, DEBKA-ի կարծիքով, երկու միջոցները` թե նպաստների իջեցումը եւ թե երկրի հարավում մահապարտների տեղակայումը, վկայում են Իրանի իշխանությունների վստահության մասին, որ ԱՄՆ-ի դեմ ռազմական հակամարտությունը կարող է սկսվել մոտ ապագայում, հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---