Հայաստանի եւ Արդբեջանի մտավորականության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիեւի հետ29 հունիսի 2007 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում, եւս մեկ անգամ հանդիպմանը ներկայացնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ «այդ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձառնմխելիության սկզբունքի հիման վրա` Լեռնային Ղարաբաղին բարձր ինքնավարության տրամադրմամբ»:Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական պատվիրակությունը անցել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը Մարտակերտ-Տերտեր (Միր Բաշիր) ճանապարհի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջաական պատվիրակությանը դիմավորել եւ Ստեփանակերտ են ուղեկցել ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք է այցելել նաեւ Հայաստանի մտավորականության պատվիրակությունը Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցելությունը ԼՂՀ կազմակերպվել է երկու դեսպանների նախաձեռնությամբ: Ապա հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները մեկնել են Երեւան, որտեղ կայացել է նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |