ԱՄՆ. Հայաստանն ու Ադրբեջանն ավելի շատ շփման կետեր պետք է ունենան29 հունիսի 2007 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն դրական են գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները: Գտնում ենք, որ այդ երկրներն ավելի շատ շփման կետեր պետք է ունենան»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը:Դիվանագետի կարծիքով, նման այցելություններն ու լրագրողների միջեւ կապերը նվազեցնում են լարվածությունը հակամարտության շուրջ, օգնում են կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Ջ. Հենիքը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի մտավորականության փոխադարձ այցելությունները չեն կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ, հավելելով, որ ամեն դեպքում, նման քայլերը արժանի են հավանության: «Եթե նախագահներն ու արտգործնախարարները նստում են բանակցային սեղանի շուրջ, ապա ինչու այլ շերտերի ներկայացուիչները չեն կարող բարելավել կապերը»,- ասել է Հենիքը, հայտնում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական պատվիրակությունը անցել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը Մարտակերտ-Տերտեր (Միր Բաշիր) ճանապարհի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջաական պատվիրակությանը դիմավորել եւ Ստեփանակերտ են ուղեկցել ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք է այցելել նաեւ Հայաստանի մտավորականության պատվիրակությունը Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցելությունը ԼՂՀ կազմակերպվել է երկու դեսպանների նախաձեռնությամբ: Ապա հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները մեկնել են Երեւան, որտեղ կայացել է նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երեկոյան երկու երկրների գիտության եւ արվեստի գործիչները մեկնել են Բաքում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |