Կոսովոյին կարող է անկախություն տրամադրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շրջանցելով18 հուլիսի 2007 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել նաեւ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական բանաձեւի: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանան: «Ես գտնում եմ, որ այժմ բանաձեւն ընդունելու հնարավորություն կա, սակայն եթե ՄԱԿ-ը նման հնարավորություն չունի, ապա ես վտսհ եմ, որ կոնտակտային խմբի անդամները պայմանագիր կկնքեն բանակցություններ սկսելու վերաբերյալ, որոնք կընթանան բանակցության նախագծին քիչ թե շատ համապատասխան հունով, եւ որոնք կձգվեն 120 օր»,- հայտարարել է Սոլանան: Ինչպես բացատրել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը, եթե նոր բանաձեւի նախագիծը չընդունվի, ապա բանակցությունների մեխանիզմը կարող է որոշել կոնտակտային խումբը: «Դրանից հետո Բելգրադի եւ Պրիշտինայի մաքոքային դիվանագիտությունը կիրականացվի կոնտակտային խմբի հովանու ներքո, որտեղ Մոսկվան վետոյի իրավունք չունի: Այն դեպքում, եթե Ռուսաստանը համաձայնություն չտա Կոսովոյի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանաձեւի նոր նախագծին, Եվրամիությունը մտադիր է մի քանի օրից ետ կանչել այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումից»,- նշել է Հավիեր Սոլանան:Անվտանգության խորհրդի կանոնակարգի համաձայն, նոր նախագիծը կարող է քվեարկության ներկայացվել նյու-յորքյան ժամանակով հուլիսի 18-ի երեկոյան: Սակայն, դիվանագիտական աղբյուրների տվյալների համաձայն, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն դեռ որոշում չեն ընդունել այդ հարցով: Նրանք, ինչպես հայտնում են, նախընտրում են սպասել Մոսկվայի վերաբերմունքին մինչեւ կորոշեն` արդյոք արժե անխուսափելի ռուսական վետոյի դեպքում փորձել անկախություն տրամադրել տարածաշրջանին շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ն, հայտնում է Newsru.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է ԱԳՆ. ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում |