Նախնական տվյալներով, ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 76,25 տոկոսը

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով, ընտրատեղամասերի փակման պահին` 20:00-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 76,25 տոկոսը: Քվերակությունը անցել է 276 ընտրատեղամասերում: Քվերակության արդյունքների առաջին նախնական տվյալները կհայտարարվեն ԿԸՀ-ի կողմից տեղական ժամանակով 00:00-ին:



ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդները 5-ն են. ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---