Աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահական ընտրութունները համապատասխանում էին ԼՂՀ Ընտրական օրենսգրքին, եւ արձանագրված աննշան խախտումները չեն կարող ազդել ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Դոնեցկի քաղաքային խորհրդի պատվիրակության ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Նրա խոսքերով, դիտորդական առաքելությունն իրականացնելու ընթացքում թեկնածուների վստահված անձանց եւ ընտրողների կողմից բողոքներ չեն ստացվել: Ինչպես նշել է Բոգաչովը, աննշան խախտումների փաստերից են, երբ ոչ բոլոր ընտրատեղամասերում էին հանված թեկնածուների քարոզչական պաստառները, ԸՀ-ի ոչ բոլոր անդամներն էին տեղյակ իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Նրա խոսքերով, նրա ղեկավարած առաքելությունը Մերձդնեստրի ընտրություններին հետեւելու փորձ ունի: «Կազմակերպվածության մակարդակը Լեռնային Ղարաբաղում Մերձդնեստրից բարձր է»,- նշել է նա` միեւնույն ժամանակ հավելելով, որ ղարաբաղցի ընտրողների ակտիվությունը Մերձդնեստրից պակաս է, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---