Ֆրանսիական հրատարակչատունը կխմբագրի Հայոց ցեղասպանությունը անուղղակիորեն հերքող գիրքը24 հուլիսի 2007 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի «Հաշեթ» հրատարակչատունը ֆրանսահայ համայնքի ճնշման արդյունքում որոշել է սրբագրել Հայոց ցեղասպանությունը հերքող մի գիրք: Հրատարակչատունը վերջերս հրատարակել էր Թուրքիայի մասին պատմող ճանաչողական մի գիրք, որում 1915թ.-ի ողբերգական իրադարձությունները անտեսվել են, փոխարենը տեղ են գտել թուրքական կողմի կեղծ պնդումները:Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող Ալեքսի Գովչյանը ֆրանսահայ համայնքի եւ տեղի հայկական միությունների անունից մի նամակ է ուղարկել հրատարակչատուն` նշելով, որ «Հաշեթ»-ի հրատարակած «Կապույտ ուղեցույց» գրքում «Հայաստանի պարտությունը» խորագրով հոդվածն անուղղակի կերպով Ցեղասպանության հերքում է, եւ պահանջել էր, որ հրատարակչատունը փոխի այն: «Հաշեթ» հրատարակչատունը այս նամակին պատասխանել է` նշելով. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք Ցեղասպանությունը ուրացող տեսակետները չենք պաշտպանում»: Նույն նամակով հրատարակչությունը հավաստիացնում է, որ 2009թ.-ին հրատարակվելիք նոր գրքում այս հոդվածը կսրբագրվի: Խնդրո առարկա հատվածում գրված է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերը, ռուսերին միանալով, մեծ թվով քուրդ ու թուրք են սպանել, իսկ օսմանյան պետությունն այդ պատճառով 1915թ.-ին Վանում սպանդ է կազմակերպել, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |