ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակիցների թիվը անշեղորեն աճում է

PanARMENIAN.Net - Սենատոր Փետտի Մյուրրեյը եւ կոնգրեսական Լաուրա Ռիչարդսոնը իրենց անուններն են հավելել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակիցների ցուցակին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ANCA-ն: «Վաշինգտոնի, Կալիֆորնիայի եւ ողջ երկրի հայերը շնորհակալ են սենատոր Մյուրրեյին եւ կոնգրեսական Ռիչարդսոնին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը կողմնակից օրինաստեղծներին միանալու համար: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսի անդամները կօգտվեն բարենպաստ իրավիճակից եւ կվերադարձնեն Ամերիկային ճիշտ ուղու վրա` արդարադատության եւ մարդու իրավունքների այս հիմնարար հարցում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



ANCA-ն հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակը Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆն է: Ներկայումս բանաձեւին աջակցում են 226 կոնգրեսականներ: Նմանատիպ մի օրինագիծ ԱՄՆ Սենատ է ներկայացրել Սենատում մեծամասնության ղեկավարի օգնական սենատոր Դիկ Դուրբինը: Այդ փաստաթղթին սատարում է 32 սենատոր:



Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ 40 նահանգներ, Ամերիկայի մի շարք հրեական կազմակերպություններ, ԱՄՆ-ի ուկրաինական, հունական, լեհական, հունգարական, արաբական, բուլղարական, ռումինական, լատվիական, լիտվական, ֆիլիպինյան եւ սլովակյան համայնքները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---