Բաքվում դժգոհություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության հանդեպ Եվրոպայի Խորհրդի վերաբերմունքից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դժգոհ է ղարաբաղյան հակամարտության հանդեպ Եվրոպայի Խորհրդի վերաբերմունքից: Այդ մասին հաղորդել է միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ՆԱՏՕ-ի ԽՎ ժողովրդավարական կառավարման հարցերի ենթակոմիտեի նախագահ Չեթին Կազակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:



«Եվրոպայի Խորհուրդը մինչ այժմ «չի դատապարտել Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ եւ չի հայտնել իր դիրքորոշումը»,-պնդում է Սամեդ Սեիդովը:



Իր հերթին Չեթին Կազակը նշել է, որ ՆԱՏՕ-ն իրազեկ է հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: «Վերջին տարիներին դաշինքը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի հակամարտությաւնների եւ խնդիրների լուծմանը»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---