Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի հանրության ներկայացուցիչների հետ27 սեպտեմբերի 2007 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի պաշտոնում Ռուսաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության (ՌՀԲՀԸ) ղեկավարության հետ: Ինչպես հաղորդում է ՌՀԲՀԸ-ն, հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը կարեւորել է Ռուսաստանի հանրության գործունեությունն, ուղղված միջպետական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, բարձր է գնահատել ընթացիկ տարվա սեպտեմբերին հանրապետությունում իր մասշտաբներով աննախադեպ Ռուսաց լեզվի օրերի անցկացումը, նվիրված Ռուսաց լեզվի տարվան, որ ուղղված էին տեղեկատվական եւ գրական կապերի ակտիվ զարգացմանը, որոնք կազմում են երկու եղբայրական ժողովրդների հոգեւոր միասնության հիմքը: Սերժ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձանի ստեղծմանը, մշակութահումանիտար մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել են հայկական պատվիրակության անդամներ` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |