ՆԱՏՕ-ն չի խախտի Միջին Ասիայում եւ Կովկասում մարտական ուժեր չտեղակայելու վերաբերյալ իր խոստումը24 հոկտեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հաստատում է, որ մտադիր չէ էական մարտական ուժեր տեղակայել Միջին Ասիայում եւ Կովկասում, նույնիսկ եթե այդ տարածաշրջանների երկրներն անդամակցեն դաշինքին: «ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցման կապակցությամբ մենք պարտավորվել ենք էական մարտական ուժեր չտեղակայել դաշինքի նորանդամ երկրներում եւ այդ պարտավորությունը կտարածվի նաեւ այդ տարածաշրջանների վրա»,-ասել է Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ինչպես ընդգծել է դիվանագետը, «մենք չենք խախտի մեր խոստումը, նույնիսկ եթե մենք, օրինակ, ՆԱՏՕ ընդունենք Կովկասի որոշ երկրներ»: Ընդ որում նա հիշեցրել է, որ Կովկասի երկրներին ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ քաղաքական որոշում դեռեւս չի կայացվել, հաղորդում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |