Սխալ կլինի դիտարկել Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ որպես սոսկ հակաահաբեկչական գործողություն24 հոկտեմբերի 2007 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը, խարխլում է երկրի նոր կառավարության դիրքերը: Այդ մասին հայտարարել է Դաշնության Խորհրդի Միջազգային գործերի գծով կոմիտեի նախագահ Միխաիլ Մարգերլովը: Նրա խոսքերով, այդ գործողությունը պառակտում է ԱՄՆ կողմնակիցների գործողությունները տարածաշրջանում: «Իրաքում Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը քրդերն են: Եվ այն, որ ԱՄՆ-ն չկարողացավ զերծ պահել Անկարային ակտիվ գործողություններից, անխուսափելիորեն կհիասթափեցնի նրանց»,-գտնում է Մարգելովը: Ընդ որում, ասել է սենատորը, պետք է հիշել, որ իրաքյան քրդերի դիմակայությունը Իրաքի պաշտոնական իշխանություններին տասնամյակների պատմություն ունի, եւ քրդերը կարող են ընդդիմություն դառնալ կառավարության եւ արեւմտայն դաշնակիցների համար, որոնք չկարողացան կանխել թուրքական զորքերի հարձակումը: «Իսկ դա արդեն սպառնում է երկրի ամբողջականությանը»,-նշել է նա: Ըստ Մարգելովի, սխալ կլինի դիտարկել Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ որպես սոսկ հակաահաբեկչական գործողություն: «Անկարան առաջնորդվելով ԱՄՆ Սենատի վերջերս արված առաջարկով` Իրաքում դաշնային կառուցվածքի սկզբունք եւ լայն ինքնավարություն սահմանելու վերաբերյալ, փորձում է տապալել քրդերի անկախացման բոլոր հույսերը: Սակայն մեծ հարց է, կկարողանա արդյոք դա անել այն մեթոդներով, որով գործում է Թուրքիան: Հարվածելով քուրդ գրոհայիններին, նա վնասում է նաեւ դաշնային իշխանություններին, էլ ավելի խարխլելով երիտասարդ իրաքյան «ժողովրդավարության» խախուտ կառուցվածքը: Եթե այդ «ժողովրդավարությունն» ընկնի, նրան կարող է փոխարինել մի կարգ, որի ժամանակ Քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները կարող են երեխայի չարաճճիություններ թվալ»,-ասել է Մարգելովը, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |