Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի բացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ այցելության շրջանակներում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ միասին մասնակցել է հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Իր ելույթում Պետքարտուղարի տեղակալը կարեւորել է Հայաստանի տնտեսության կայունության փաստը եւ գյուղական աղքատության կրճատման միտումները: Նա նշել է, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը գնալով ավելի մեծ կարեւորություն է ստանում եւ ոլորտների ավելի լայն շրջանակ է ընդգրկում: Պատասխան ելույթում վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանն ու աղքատության կրճատմանը եւ չեն ապավինում միայն օտարերկրյա պետությունների օգնությանը, այլ որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղի խնդիրները»:



Աշխատանքային խմբի նիստից հետո, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ԱՄՆ Եվրասիայի եւ Եվրոպայի օգնության համակարգող Թոմաս Ադամսը համաձայնագիր են ստորագրել ավիացիայի բնագավառում` մասնավորապես, քաղավիացիայի անվտանգ եւ համատեղ շահագործաման ոլորտում համագործակցության մասին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---