Քրիստոնյաները լքում են Հյուսիսային Իրաքը

PanARMENIAN.Net - Քրիստոնյա բնակչությունը մեկնում է Հյուսիսային Իրաքից, որտեղ մարտեր են ընթանում թուրքական բանակի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների միջեւ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայ Առաքելական Եկեղեցու Իրաքի թեմում Բաղդադում, քրիստոնյա բնակչությունը էվակուացվում է ռազմական գործողությունների գոտուց, սակայն նրանց շարքում հայեր չկան: «Իրաքի հայ համայնքը ապրում է սովորական կյաքով, ամեն ինչ հանգիստ է»,- հայտնել է թեմի ներկայացուցիչը:



Հիշեցնենք, որ թուրքական զորքերը հարձակվել են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հենակետերի վրա Հյուսիսային Իրաքում: Ինչպես հաղորդում է Թուրքիայի Գլխավոր շտաբում առկա աղբյուրը, ՌՕՈՒ ուժերը ներխուժել են Իրաքի տարածք` խորանալով 20 կմ, իսկ ցամաքային զորքերը` 10 կմ, ոչնչացնելով 34 գրոհայինների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---