ԵԽԽՎ-ն նոր զեկուցող է նշանակելու Հարավային Կովկասի հարցով

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նոր զեկուցող է նշանակելու Հարավային Կովկասի հարցով: Նոր զեկուցողը պետք է պայքարի հանուն ժողովրդավարության եւ լավ կյանքի Հարավային Կովլկասի բնակիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում գերեւարվածների եւ անհայտ կորածների հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցող Լեո Պլատվոետը: Հոկտեմբերյան նստաշրջանից հետո նա չի կատարելու Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչի պարտականությունները: Այժմ նա աշխատում է Նիդերլանդների պետական խորհրդատվական կազմակերպություններից մեկում: Նախկին զեկուցողը նաեւ նշել է, որ մտադիր է մասնակցել Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ Հարավային Կովկասի հետ կապված Եվրահանձնաժողովի ծրագրերից մեկին:



Լ. Պլատվոետը Հարավային Կովկասում գերեւարվածների եւ անհայտ կորածների գծով զեկուցող է նշանակվել 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Փարիզում` Միգրացիայի, գաղթականների եւ ազգաբնակության հարցերով ԵԽԽՎ կոմիտեի նիստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---