ԵԽ Գլխավոր քարտուղար. Թուրքիան պետք է ստանա միջազգային հանրության աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների ահաբեկչական հարձակումները Թուրքիայի հարավ-արեւելքում: Նա մտահոգություն է հայտնել երկրում իրավիճակի վատթարացման կապակցությամբ: «Վճռականորեն դատապարտում եմ ՔԱԿ-ի ահաբեկչությունը, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ` դրսում: Ես մտովի այն զինվորների մերձավորների հետ եմ, որոնք սպանվեցին կամ վիրավորվեցին: Իմ հայտարարությունը ցավակցության եւ համերաշխության արտահայտում է»,-ասվում է հայտարարության մեջ: Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է լիակատար աջակցություն ստանա համաշխարհային հանրությունից ահաբեկչության դեմ բոլոր միջոցները կիրառելու համար` հաշվի առնելով եւ հարգելով միջազգային իրավունքն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիան:



«Ես ողջունում եմ Իրաքի կառավարության հետ անմիջական բանակցություններում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու նախաձեռնությունը»,-ասել է Թերի Դեւիսը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---