Էրդողան. ԱՄՆ-ն մի դիրքորոշում է որդեգրել, որով փաստորեն աջակցում է քուրդ ահաբեկիչներին31 հոկտեմբերի 2007 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից անհապաղ գործողություններ եւ աջակցություն այս պայքարին, հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ելույթ ունենալով երեքշաբթի խորհրդարանում: «Ամերիկացիները մի դիրքորոշում են որդեգրել, որը փաստորեն օգնում է քուրդ ահաբեկիչներին»,-ասել է նա: «Թուրքիայի համբերությունը սպառվել է: Մենք բացահայտ կխոսքենք Ամերիկայի հետ, այդ թվում այն երկրներում, որոնք թաքցնում են ահաբեկիչներին, եւ այն միջոցների մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Թուրքիայի կառավարության ղեկավարը, ի նկատի ունենալով նոյեմբերի 5-ին Վաշինգտոն կատարելիք իր այցը: Իր խոսքում թուրք վարչապետը չի բացառել, որ ստեղծված իրավիճակը կարող է նաեւ խաղաղ հանգուցալուծում ունենալ: Նրա խոսքերով, Անկարան կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել քուրդ անջատողականների խնդիրը լուծելու համար, սակայն միեւնույն ժամանակ չի բացառում Հյուսիսային Իրաքում անդրսահմանային գործողության անցկացումը: «Մենք կշարունակենք կիրառել դիվանագիտական միջոցներ: Սակայն անխուսափելի է դարձել նաեւ ռազմական մեթոդների ակտիվ կիրառումը»,-ասել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան «պատշաճ աջակցություն չի ստանում ահաբեկչության դեմ պայքարում առաջատար միջազգային եւ տարածաշրջանային տերություններից»: Թե հատկապես որ տերություններից, Էրդողանը հարկ չի համարել նշել, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |