Արեւմուտքը պատրաստվում է Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Կոսովոյում պաշտոնապես սկսվել է նոյեմբերի 17-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը, սակայն եթե կա ինչ-որ հարց, որում համակարծիք են Կոսովոյի ալբանացիների բոլոր կուսակցությունները, անկախությունն է: Բոլորը քննարկում են անկախության միակողմանի հռչակումը դեկտեմբերի 10-ից հետո, երբ Եռյակը (ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան) պետք է ներկայացնի Սերբիայի եւ կոսովցիների միջեւ բանակցությունների վերաբերյալ զեկույցը: Փորձագետների կարծիքով, այդ սերբական շրջանի կարգավիճակի հարցով համաձայնության հասնելու շանսերը, մեծամասնության կարծիքով, հավասար են զրոյի. կոսովցիները անկախություն են պահանջում, իսկ Բելգրադը չի պատրաստվում դուրս գալ «ընդարձակ ինքնավարության» սահմաններից:



«Որպեսզի ԵՄ-ն համաձայնվի իր վրա վերցնել անկախության եւ պաշտպանության եվրոպական քաղաքականության այդ հարցը, անհրաժեշտ է պահպանել հատուկ կարգը: Այստեղից հետեում է մոտավոր ժամանակացույցը: Դեկտեմբերի 10-ին Եռյակն ընդունում է, որ իր ջանքերն իզուր էին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ի վիճակի չէ համաձայնության գալ բանաձեւի հարցով, որը պահանջում է իրականանցնել Ախտիսաարիի ծրագիրը, Ռուսաստանի հնարավոր վետոյի պատճառով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանձնարարում է ԵՄ-ին փոխել ՄԱԿ-ի վարչակազմը Կոսովոյում: 2008 թվականի հունվարին ԵՄ արտգործնախարարների խորհուրդը Պան Գի Մունի հարցմանը համաձայնությամբ է պատասխանում: Հունվարի երկրորդ կեսին Կոսովոն անկախություն է հռչակում, իսկ եվրոպական երկրների մեծամասնությունը ճանաչում է այն մի քանի ամիսների ընթացքում, ինչպես նախատեսված է Ախտիսաարիի ծրագրով



Այս սցենարի իրականացումը կախված է բազմաթիվ անհայտ գործոններից. Կոսովոյի կուսակցությունների միջեւ սակարկումներից անկախության հռչակման վերաբերյալ, Բելգրադի եւ Մոսկվայի աջակցությամբ Կոսովոյի հյուսիսային հատվածի անջատումից, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են, Կոսովոյի ընդգրկումից ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ գործարքներում, որտեղ 2 մլն. սերբերը պարզապես մանրուն դրամ են լինելու», գրում է Le Monde-ը:



Հիշեցնենք, որ երբ Ռուսաստանը վետո դրեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ախտիսաարիի ծրագրի վրա, Կոսվոյի հակամարտության կարգավորմամբ սկսեց զբաղվել Եռյակը` ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---