Բեռլինում մեկնարկել են «սառեցված հակամարտություններին» նվիրված լսումները 5 նոյեմբերի 2007 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ-ի դիտարկման կոմիտեն եւ Գերմանիայի Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտը երկօրյա լսումներ են անցկացնում Բեռլինում «սառեցված հակամարտությունների» շուրջ: Լսումներում Հայաստանը ներկայացնում են ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Հանդիպումն անցնում է ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի ղեկավար Էդուարդ Լինտների նախագահությամբ: Քննարկումներին մասնակցում են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի փոխնախագահ Թոմաս Մարկերտը, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Բրյուսելի համալսարանի քաղաքական հարցերի գծով պրոֆեսոր Բրունո Կոպպիտերսը: Ինչպես հայտարարել է լսումների բացմանը Է.Լինտները, «սառեցված հակամարտությունների» հարցը մշտապես գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Գերմանիայի Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Յուվե Հալբախը հանդես է եկել հիմնական զեկույցով: Նա նշել է, որ հետխորհրդային երկրներում որոշ հակամարտությունների պատմությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից: «Հակամարտությունների գոտիներում ներկայումս զինադադար է, սակայն խնդիրները չլուծված են մնում: Ուստի մենք ստիպված ենք անվանել այդ հակամարտությունները «սառեցված»: «Սառեցված հակամարտություններ» ունեցող Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում խթան կհանդիսանա այդ հակամարտությունների կարգավորման համար: ԵՄ-ն մտահոգ է հակամարտությունների ձգձգմամբ եւ ցանկանում է, որ դրանք արագ կարգավորվեն, քանի որ դա թույլ կտա տարածաշրջանի երկրներին զարգանալ»,-ընդգծել է Հալբախը: Լսումների երկրորդ մասը, որը գլխավորելու է ԵԽԽՎ-ի ԼՂ գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղին: Քննարկումների ընթացքում զեկույցներով հանդես կգան Ջոնաթան Քոենը եւ Նոտտինհեմի համալսարանի քաղաքական հարցերի պրոֆեսոր Ստեֆան Վոլֆը: Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների ելույթներից հետո, տեղի կունենա բանավեճ, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |