Լորդ Ռասսել Ջոնսթոնի նոյեմբերի սկզբին կայանալիք այցը տարածաշրջան հետաձգվել է

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնի Հայաստան եւ Ադրբեջան կատարելիք այցը, որ պետք է կայանար նոյեմբերի առաջին տասնօրյակում, հետաձգվել է: «Իմ այցը տարածաշրջան պետք է կայանա մինչեւ տարեվերջ, սակայն հստակ ամսաթիվը որոշված չէ»,-հաղորդել է լորդ Ջոնսթոնը երկուշաբթի Բեռլինում:



Ենթակոմիտեի ղեկավարի այցը տարածաշրջան, մասնավորապես, Ադրբեջան, հավանաբար կկայանա նոյեմբերի 9-ին: Ջոնսթոնը ավելի վաղ հաղորդել էր, որ այցի օրը պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժամանակացույցի հետ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---