Քրդերի կողմից գերեվարված զինվորները Թուրքիայում կալանվել են12 նոյեմբերի 2007 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ութ թուրք զինծառայողներին, որոնց մեկ շաբաթ առաջ ազատել էին քուրդ գրոհայինները, մեղադրանք է ներկայացվել հրամանին չենթարկվելու համար: Փաստաբան Ռամազան Քորկմազի խոսքերով, զինծառայողները մեղադրվում են հրամանին չենթարկվելու համար, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ` չճշտելով թե հատկապես ում մասին է խոսքը: Զինծառայողները, հավելել է փաստաբանը, կալանվել են: Դեռեւս հայտնի չէ, թե երբ ռազմական տրիբունալը կհետաքննի նրանց գործը, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Հիշեցնենք, որ թուրքական բանակի ութ զինծառայողներ գերի էին վերցվել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից հոկտեմբերի 21-ին Թուրքիայի եւ Իրաքի սահմանին: Բացի գերեվարված զինծառայողներից, հոկտեմբերի 20 եւ 21-ին քուրդ գրոհայինների հետ զինված բախումների արդյունքում զոհվել էին 12 թուրք զինվորականներ եւ եւս 16-ը վիրավորվել են: Թուրքական կողմը պաշտոնապես չէր ճանաչում իր զինծառայողներին գերեվարելու փաստը: Նոյեմբերի 4-ին, երկարատեւ բանակցություններից հետո, թուրք զինծառայողները ազատ են արձակվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |