ԵԽՆԿ-ի ղեկավարը մտադիր է մոտ ապագայում այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան12 նոյեմբերի 2007 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) նոր ղեկավար, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը մտադիր է մոտ ապագայում այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է լավ ծանոթանալ հակամարտությունների ոլորտում տիրոց իրավիճակին Եվրոպայի Խորհրդի երկրների տարածքում: Ուստի առաջիկայում ես պետք է այցելեմ տարածաշրջան»,-հայտարարել է Յան Կուբիշը Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում: Երկուշաբթի Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Սերբիայից Սլովակիային: Կուբիշը, որպես այդ երկրի արտգործնախարարության ղեկավար, կգլխավորի Նախարարների կոմիտեն հաջորդ տարի: Նախարարն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին մասնակցում են նաեւ ՄԱԿ-ը եւ Եվրոպայի Խորհուրդը: «Եվ ես պետք է հարգանքով վերաբերվեմ այլ կազմակերպությունների ջանքերին, որոնք նույնպես զբաղվում են այս հարցով»,-ասել է Կուբիշը: Նախարարը չի ճշտել, թե հատկապես երբ է մտադիր այցելել տարածաշրջան, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |