ԼՂՀ-ն ու Հայաստանը ամեն հնարավորություն օգտագործում են Ղարաբաղի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար17 նոյեմբերի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թերի Դեւիսը առաջին անգամ չէ նման հայտարարություններով հանդես գալիս, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, որոնցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվանել է «անջատողականներ», ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, «ովքեր պայքարում են հանուն անկախության»: Նրա խոսքերով, վերջին տարիենրին բազմաթիվ անգամներ հնչել են նման հայտարարություններ, մասնավորապես, Թերի Դեւիսի կողմից, որոնք չեն համապատասխանում հայ ժողովրդի շահերին: «Ես գտնում եմ, որ Եվրամիությունը կամ նույն միջազգային կազմակերպությունները, որոնք այսպես թե այնպես կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի հետ, շահագրգռված են հարցի խաղաղ կարգավորման մեջ: Մենք դրա համար օգտագործում ենք ցանկացած հնարավորություն եւ նորից հաստատում ենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեր պատրաստակամությունը»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Այն կառուցողական քաղաքականությունը, որը վարում են Արցախն ու Հայաստանը, հնարավորություն կտա վաղ թե ուշ հարցը տրամաբանական կարգավորման բերել, հայտարարել է ԼՂՀ նախագահը Բոստոնում լույս տեսնող երեք թերթերին տված հարցազրույցում` «Hairenik», «The Armenian Weekly» եւ «The Mirror Spectator»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |