Սերգեյ Մինասյան. Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի վրա23 նոյեմբերի 2007 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Արտաքին կապերի գծով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերեռո-Վալդների հայտարարությունը Կարս-Ախալքալաք-Բաքու (ԿԱԲ) նախագծի աջակցությունից հրաժարվելու մասին նոր չէ: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն միշտ էլ դեմ են եղել այդ նախագծին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Հարցը նրանում չէ, որ նրանք շատ են սիրում Հայաստանին, պարզապես ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրոք անկեղծորեն ցանկանում են բարելավել տարածաշրջանային համագործակցությունը»,- ընդգծել է Մինասյանը:Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա, քաղաքագետի կարծիքով, այն մասնակցում է այդ նախագծին «ինչ-որ բան անելու համար»: «Եւ դա չնայած նրան, որ երկաթգծի բացումից հետո, վրացական նավահանգիստները ողջ ներուժով չեն աշխատի, քանի որ կախված են ադրբեջանական նավթից: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան վստահ են, որ այդ ճանապարհով կխեղդեն Հայաստանին: ԿԱԲ-ը աշխարհաքաղաքական առասպել է, այդքան բան: Հայաստանն ընդհանրապես կապ չունի այդ նախագծի հետ եւ անգամ եթե աշխատեն 6 նման ճանապարհներ, միեւնույն է դա մեր վրա չի արտացոլվի: Այն $600 մլն-ը, որ ծախսվելու է այդ երկաթուղու կառուցման վրա, կարելի էր ծախսել ավելի կենսական նշանակություն ունեցող խնդիրների կարգավորման համար»,- գտնում է Սերգեյ Մինասյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |