Թուրքիայում ուժեղանում են հակաքրիստոնեական եւ ծայրահեղ ազգայնամոլական տրամադրությունները

PanARMENIAN.Net - «Թուրքիայում վերջին ժամանակներս նկատվում է հակաքրիստոնեական եւ ծայրահեղ ազգայնամոլական տրամադրությունների հզորացում: Դա արտահայտվել է Հրանտի Դինքի եւ կաթոլիկ հոգեւորականների սպանության մեջ: Պատահական չէ, որ 2007 թվականի ամռանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով երրորդ տեղում է հայտնվել «Ազգային ուղի շարժում» ազգայնամոլական կուսակցությունը (NMP)»,- Երեւանում հայտարարել է թուրքագետ պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ թուրքալեզու պետությունների դաշինքի ստեղծումը նույնիսկ խորհրդարանների մակարդակով միանշանակ հարց չէ: «Նրանք բազմաթիվ տարաձայնություններ ունեն եւ նման միության ստեղծումը` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նմանությամբ, բավական խնդրահարույց է: Ճիշտ է, համատեղ տնտեսական նախագծեր կան, ինչպես օրինակ Կարս-Ախալքալաք-Բաքու, կամ էներգետիկ նախագծեր, սակայն ոչ ավելին»,- ասել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---