Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմական միջոցը մեծ մոլորություն է11 դեկտեմբերի 2007 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը դեմ է հանդես եկել այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է զինված ճանապարհով կարգավորել: Նրա խոսքերով, խաղաղ գործընթացը անհրաժեշտ է շարունակել, իսկ ռազմական մեթոդը մեծ մոլորություն է:Ինչպես գրում է Analitika.az-ը, «հետաքրքիր է տեղեկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ռակցիային, ով օրերս ԱՊՀ ներկայացուցիչների նիստին հայտարարել է պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին` զենքի ուժով ազատագրել հայերի կողմից բռնազավթած տարածքները: Ռազմական նախարարը նույնիսկ թվաբանական հաշվարկներ ներկայացրեց, ըստ որոնց լայնամասշտաբ պետերազմի վերսկսման հավանականությունը «գրեթե 100-տոկոսանոց է»: Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը` ի դեմս երկու նախարարների, ցուցադրում է բոլոր հնարավորությունների առկայությունը, սակայն հնարավոր է, որ, որքան էլ ծամծմված չհնչի, դիվանագետը իր գործն է անում, իսկ զինվորականը` իր: Եւս մեկ պահ Էլմար Մամեդյարովի ելույթից շատ գրավիչ է. «Մեր բանակիցները հայերին բացատրում են նրանց ազգային շահը: Ամենայն հավանականություն, հայերը դեռ այդ հարցում չեն կողմնորոշվել, կամ մերոնք են քիչ լուսաբանում»,- ասել է Մամեդյարովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմաթիվ անգամներ ասել եւ ասում է «Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու եւ հողերն ազատագրելու պատրասկամության մասին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |