Հրանտ Դինքին ետմահու Ազատ մամուլի հերոսի կոչում է շնորհվել11 դեկտեմբերի 2007 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) հոգաբարձուների խորհուրդը Ազատ մամուլի հերոսի կոչում է շնորհել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին (ետմահու): Մրցանակը շնորհվել է լրագրողի այրի Ռաքել Դինքին դեկտեմբերի 10-ին Վիեննայում: «Հրանտի Դինքը դարձել է ազատ մամուլի 52-րդ հերոսը, ով պարգեւատրվել է խիզախության համար եւ Թուրքիայում մամուլի ազատության զարգացմանն աջակցելու համար: Հրանտ Դինքի սպանությունը զրկել է Թուրքիային ամենաանվախ եւ անկախ ձայներից մեկից, եւ դա ահավոր իրադարձություն է ողջ թուրքական մամուլի համար: Դինքը դարձել է 2007 թվականին սպանված 91 լրագրողներից մեկը: Մեծ մասամբ, այդ սպանությունները անպատիժ են մնացել: Մենք ողջ աշխարհի կառավարություններին կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունները»,- ասել է IPI-ի տնօրեն Իոհան Ֆրիցը, հաղորդում է IPI-ի մամլո ծառայությունը:Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից թերթի գրասենյակի մոտ Ստամբուլում: Ավելի վաղ Դինքը դատապարտվել էր 6 ասմվա ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնագիտակցությանն» անպատվելու համար, քանի որ նա հիշատակել էր 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Դինքի հուղարկավորությանը հունվարի 23-ին Ստամբուլում հավաքվել էր մոտ 100 հազար մարդ, ովքեր իրենց ձեռքերում կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» պլակատները: Դատավարությունը մարդասպանի նկատմամբ սկսվել է 2007 թվականի հուլիսի 2-ին: Այդ գործով 18 կասկածյալ է գրավված: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |