Իրաքի քրդերը բողոքում են Թուրքիայի գործողությունների դեմ

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հարեւան Թուրքիային կոչ է արել դադարեցնել սահմանամերձ շրջաններում քուրդ գրոհայինների հենակետերի ռմբակոծումը: Բարզանին հայտարարել է, որ միանշանակորեն դատապարտում է ռմբակոծությունները, որոնց արդյունքում, նրա խոսքերով, բացարձակ անմեղ մարդիկ են զոհվում:



Վերջին ութ օրերի ընթացքում թուրք զինվորականները երեք ռմբակոծային ռեյդ են իրականացրել եւ մեկ ցամաքային գործողություն քուրդ գրոհայինների դեմ այդ շրջանում:



Անկարան մեղադրում է Քրդսատանի Աշխատավորական կուսակցության գրոհայիններին նրանում, որ նրանք Իրաքի իրենց կայաններից արտագրոհում են թուրքական տարածք: Հոկտեմբերին թուրքական իշխանությունները հավանություն են տվել Իրաքի տարածքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու մարտավարությանը այն հիմքով, որ Իրաքի կառավարությունն ու ամերիկյան ուժերը բավական գործողությունների չեմ դիմում զինված անջատողականների գործողություններին վերջ տալու համար:



Դեկտեմբերի 24-ին Մասուդ Բարզանին մամուլի ասուլիս է հրավիրել Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա քաղաքում, որի ընթացքում հայտարարել է, որ «ավիառեյդերի ընթացքում տուժում են խաղաղ շրջանների անմեղ մարդկիկ»: «Մի քանի մարդ արդեն վիրավորվել եւ զոհվել են,- ասել է նա:- Մենք խորհրդատվություններ ենք անցկացնում Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ եւ կշարունակենք խորհրդատվությունները այլ շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերջ դրվի այդ ագրեսիային եւ գյուղերի ռմբակոծություններին»:



Այդ ելույթի ընթացքում նախագահ Թալաբանին` ազգությամբ քուրդ, գտնվում էր Բարզանիի կողքին: Նա ընդգծել է, որ արդեն պաշտոնական բողոք է ուղարկել թուրքական իրշխանություններին, սակայն չի ցանկանում սրել հարաբերությունները քրդական խնդրի շուրջ:



Բողոքը հանձնելու համար Իրաքի արտգործնախարարություն է հրավիրվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը:



Հիշեցնենք, որ թուրք զինվորականների ռեյդերի ընթացքում զոհվել է 10 մարդ. հավաստի տեղեկատվություն այն հարցով` գրոհայիններ են նրանք, թե խաղաղ բնակիչներ, չկա: Ընդ որում, զինվորականների գործողությունները փախուստի են մատնել մոտ 2 հազար մարդու:



Դեկտեմբերի 24-ին կայացել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս նորից հայտարարել է Վաշինգթոնի կողմից PPK-ի գրոհայինների դեմ Անկարայի գործողությունների աջակցության մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---