Oլլի Ռեն. 301-րդ հոդվածը վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա25 դեկտեմբերի 2007 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է ուղղումներ մտցնել խոսքի ազատության մասին ՔՕ 301-րդ հոդվածում, որը քննադատության է ենթարկվում ԵՄ-ի կողմից եւ դանդաղեցնում է Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքը: Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շաինը 15 օրվա ընթացքում ուղղումների նախագիծ է ներկայացնելու այն հոդվածի համար, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում է «ազգային արժանապատվությանն անպատվելու» համար: Դեռեւս պարզ չէ` երբ կառավարությունը պետք է դիտարկի ուղղումները:301-րդ հոդվածով հետապնդվում են գրողներն ու պատմաբանները, ովքեր մեկնաբանում են հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին: Նոյեմբերին լույս տեսած Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում Անկարային կոչ են անում հետեւել խոսքի ազատությանը եւ ընգծվում է, որ շատ մարդիկ են քրեական պատասխանատվության ենթարկվել 301-րդ հոդվածով անցյալ տարի եւ 2005 թվականին: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը խորհուրդ է տվել ԵՄ-ին չշարունակել բանակցությունները Թուրքիայի հետ իրավունքի եւ մարդու իրավունքների հարցերով այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխել այդ հոդվածը: Նա նաեւ ընդգծել է, որ 301-րդ հոդվածը վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, հաղորդում է Reuters-ը: ԵՄ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի անդամակցության մասին 2005 թվականին, սակայն 2006 թվականի դեկտեմբերին 35-ից 8 հոդվածներով բանակցությունները դադարեցվել են Անկարայի կողմից Կիպրոսի համար նավահանգիստներն ու օդանավակայանները փակելու պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |