Եվրոպան շահում է Թուրքիայի անդամակցությունից Եվրամիությանը, վստահ է Ջորջ Բուշը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը գտնում է, որ Եվրոպան շահում է Թուրքիայի անդամակցությունից Եվրամիությանը, քանի որ «Թոււրքիան կարող է կամուրջ լինել Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ»: «Թուրքիան բոլոր ազգերին հոյակապ օրինակ է ծառայում, թե ինչպես կարող են գոյակցել ժողովրդավարությունն ու համաշխարհային կրոն իսլամը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը իր թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլի հետ հանդիպմանը Սպիտակ տանը, հաղորդում է Reuters-ը:



Ջ. Բուշը եւ Ա. Գյուլը նաեւ քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր եւ «քրդական խնդիրը»: ԱՄՆ նախագահը Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) անվանել է ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իրաքի, ինչպես նաեւ «խաղաղության մեջ ապրելու ցանկություն ունեցող բոլոր մարդկանց ընդհանուր թշնամի»: Ա. Գյուլի այցելությունը Վաշինգթոն նրա առաջին այցն էր ԱՄՆ` որպես նախագահ: Նա ընտրվել է թուրքական խորհրդարանի կողմից 2007 թվականի օգոստոսի 28-ին. հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---