Թուրքիայում «խորքային պետությունն» սկսում է գործել բացահայտ28 հունվարի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» կազմակերպության գոյությունը հանդիսանում է «խորքային պետության» դրեսւորումներից մեկը, որի նպատակն է` պահպանել քեմալականությունը Թուրքիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, Թուրքիայում ձերբակալված 33 անձինք կապեր ունեին ավելի բարձր շրջաններում, այդ թվում բանակում: «Թուրքիային ահաբեկչությունների ալիք է սպասում, սակայն ես վստահ եմ, որ ձերբակալվածները հանդիսանում են ճյուղավորված կազմակերպությունների ցածրագույն օղակը: Այժմ նրանք սպառնում են Օրհան Փամուկին եւ քրիստոնյաներին` հետապնդելով երկու նպատակ: Առաջին հերթին վախեցնել այլակարծներին, եւ երկրորդը` լարվածություն ստեղծել երկրում, ինչը բանակի միջամտման առիթ կտա»,- նշել է Սաֆրաստյանը:Հիշեցնենք, որ հունվարի 26-ին թուրքական դատախազությունը պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքներ է ներկայացրել «Էրգենեկոն» խմբավորման անդամ հանդիսացող 33 ազգայնականների: Որոշումը հետեւել է մի քանի տասնյակ ազգայնամոլների ձերբակալմանը: «Էրգենեկոն»-ը ահաբեկչություններ եւ քաղաքական սպանություններ են նախապատրաստում, այդ թվում մահափորձ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ մի շարք քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ: Դավադիրները ծրագրում էին 2009 թվականին զինված պետական հեղաշրջում իրականացնել: Ենթադրվում է, որ խմբավորման անդամները կանգնած են նաեւ 2007 թվականի հունվարին կայացած հայկական ծագում ունեցող թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանության ետեւում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |