Azeri Press-ը վերանվանում է Լվովը հայերի «օգնությամբ»

PanARMENIAN.Net - Լվովի հայ համայնքը չի պատրաստվել նախաձեռնել քաղաքի վերանվանումը Առյուծի, իսկ տեղեկությունն այդ մասին սադրանք է: Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է ProUA-ն, հանդես է եկել Լվովի քաղխորհրդի պատգամավոր Վարդկեզ Արզումանյանը: Հենց նրան են հղում կատարում վերանվանման մասին տեղեկություն հրապարակող աղբյուրները:



«Ոչ ես, ոչ էլ այլ որեւէ մեկը Լվովի եւ Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներից ոչինչ չի ասել Լվովը վերանվանելու մասին: Եվ ընդհանրապես, մենք չենք շփվել լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ, որոնք նման տեղեկություններ են տարածել»,-հայտարարել է Արզումանյանն, ընդգծելով, որ Լվովի հայ համայնքը պատրաստվում է դատի տալ սխալ տեղեկություններ տարածողներին:



Ըստ լվովցի պատգամավորի, այդ կեղծ տեղեկությունների աղբյուրը կարող էին լինել ինչպես «կասկածելի բնույթի» ադրբեջանական լրատվական գործակալությունները, որոնք կիրառում են նման բաներ, այնպես էլ ռուսական լրատվական գործակալությունները:



Նշենք, որ Լվովը վերանվանելու տեղի վեց հազարանոց հայ համայնքի նախաձեռնության մասին առաջինը հաղորդել էր Azeri Press գործակալությունը: Իր հաղորդագրության մեջ նա հղում է արել Վ.Արզումանյանի վրա եւ պնդել է, թե Լվովի հայ համայնքի նախաձեռնության մասին տեղեկացված են Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, որոնք իբր հավանություն են տվել այդ նախաձեռնությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---