ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը փակ լսումներ է անցկացրել Վրաստանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություններ է անցկացրել, նվիրված վրաց-աբխազական հակամարտության կարգավորմանը: Ելույթ է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ժան Առնոն: Նա Խորհրդի անդամներին է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը Աբխազիայում ստեղծված իրավիճակի մասին: Այնտեղ նշվում է, որ վերջերս վրաց-աբխազական հակամարտությունում զինված ընդհարումներ եւ դիմակայություն չի եղել: Սակայն այդ դրական ֆոնի վրա մի շարք ապատեղեկատվություն է տարածվել, որը թշնամանք եւ վախ է առաջացնում:



Գլխավոր քարտուղարը նշել է, որ «վրաց-աբխազական քաղաքական գործընթացը փակուղի է մտել»: 2007 թվականին հարաբերությունները կողմերի միջեւ ամենացածր մակարդակի վրա են եղել 1998 թվականից ի վեր անցած շրջանում: Պան Գի Մունը համարում է, որ ՄԱԿ-ի Քարտուղարությունը Բարեկամների խմբի աջակցությամբ կարող է «անց կացնել խաղաղ գործընթացի գնահատում» Աբխազիայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---