ՆԱՏՕ-ն հիմք է գտել Կոսովոյում իր ներկայության համար 8 փետրվարի 2008 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ 1244 բանաձեւը հիմք է հանդիսանում երկրամասում ՆԱՏՕ-ի ներկայության համար: Այդ մասին Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Ըստ 1244 բանաձեւի ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հիմք կհանդիսանա երկրամասում Դաշինքի ներկայության համար մինչեւ որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մեկ այլ բանաձեւ չընդունի»,-ասել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն պետք է «աջակցի երկրամասում կայունության հաստատմանը»: «Մենք դեռեւս կարգավիճակ չունենք Կոսովոյում, սակայն ունենք պատասխանատվություն»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Ռոսբալտը»: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Վիլնյուսում բացվել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա ոչ ֆորմալ հանդիպումը: Համաժողովի օրակարգը նախատեսում է Վիլնյուսի համաժողովի հինգ հիմնական ուղղություններ` Հյուսիսատլանտյան դաշինքի, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստեր, կարծքիների փոխանակում ՆԱՏՕ-Կոսովո, ՆԱՏՕ-Աֆղանստան խնդիրների շուրջ: Համաժողովի հիմնական նպատակը դաշինքի ղեկավար Յաապ դե Հոոպ Սխեֆերը համարում է «ՆԱՏՕ-ի անդամների կողմից Աֆղանստանում անվտանգության ամրապնդման համար պատասխանատության խորը գիտակցումը»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ երկրում դաշինքի գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ոչ պակաս կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի դերը չթուլանա նաեւ Կոսովոյի խնդրի կարգավորման հարցում, ընդգծել է Սխեֆերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |