Արդարացի չէր լինի ղարաբաղյան հակամարտության առաջացման մեղքը բարդել Ռուսաստանի վրա

PanARMENIAN.Net - «Ես կտրականապես համամիտ չեմ այն կարծիքին թե ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանն է արհեստականորեն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Մենք լավ գիտնեք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի առաջին իսկ օրերից դա եղել է շահերի հակամարտություն: Տարբեր կերպ է լուծվել այդ հարցը: Եվ միշտ Ղարաբաղում բնակվող հայերը կտրականապես դեմ են եղել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»,-ասել է նա:



«Ես արդեն նշել եմ, որ Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին: Ղարաբաղը վիճելի տարածք է ճանաչվել նույնիսկ Ազգերի լիգայի որոշմամբ, ուստի այդ հակամարտությունն իր տրամաբանություն ու սեփական պատմությունն ունի: Արդարացի չէր լինի ղարաբաղյան հակամարտության առաջացման ողջ մեղքը բարդել Ռուսաստանի եւ ռուսական պետության վրա»,-հայտարարել է Արա Աբրահամյանը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---