Ֆրանսիա. Վանդալների զոհ է դարձել ի սատարումն հայ երեխաների տեղադրված հուշատախտակը

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի ֆրանսիական Կրետել քաղաքի Հայկական պուրակում, որը ընկած է Փարիզից դեպի հարավ-արեւելք, վանդալները պղծել են քաղաքապետարանի տեղադրած հուշատախտակը ի պաշտպանություն հայ երեխաների: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, անհայտները անվայել արտահայտություններ են գրել հուշատախտակի վրա: Կրետելի հայերի ասոցիացիան իր ցասումն է արտահայտել այդ վանդալիզմի գործողության առնչությամբ: Նշենք, որ այս տարի Ֆրանսիայի Սենատը պետք է վերջնականապես որոշի Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի վավերացման հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---