Բրեդ Շերման. ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության ծավալը բացարձակապես անհամազոր է14 փետրվարի 2008 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Բրեդ Շերմանը երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում միջազգային հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ, որոնց ներկա էր ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, անհանգստություն է հայտնել Հայաստանին ԱՄՆ վարչակազմի կողմից 2009 թվականի համար առաջարկված ֆինանսական օգնության ծավալի հարցով, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:Ի պատասխան հայտարարության, Քոնդոլիզա Ռայսը նշել է, որ Հայաստանին նաեւ ֆինանսական օգնություն է տրամադրվում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի (MCA) շրջանակներում: 2006 թվականի մարտին այդ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն եւ Հայաստանը հնգամյա պայմանագիր են կնքել, որը ենթադրում է $235,6 մլն-ի չափով գումար տրամարդել Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության մակարդակը նվազեցնելու եւ գյուղատնտեսության զարգացման համար: Իր հերթին, Բրեդ Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության ծավալը բացարձակապես անհամազոր է եւ Հայաստանի օգնությունը չպետք է կրճատվի հանրապետությանը «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում օգնության պատճառով: «Իմ գործընկերների հետ համատեղ ես պայքարելու եմ այս անարդարության դեմ»,- հայտարարել է կոնգրեսականը: «Մենք պաշտպանում ենք կոնգրեսական Բրեդ Շերմանի դիրքորոշումը եւ մեր դժգոհությունն ենք հայտնում վարչակազմի կողմից ներկայացված բյուջեի նախագծի առնչությամբ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Հայաստանի օգնության ծավալը մեծացնելու համար»,- հայտարարել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նշենք , որ ԱՄՆ-ի 2009 ֆինանսական տարվա բյուջեում նախատեսվում է նաեւ 24 մլն դոլարի տնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը մինչ օրս վարչակազմի առաջարկած ամենափոքր չափն է: Սա 34 մլն դոլարով քիչ է նախորդ տարի Կոնգրեսի հաստատած օգնության չափից, եւ 11 մլն դոլարով քիչ է 2008 ֆինանսական տարում վարչակազմի առաջարկած օգնության չափից: Ինչպես նախորդ տարիներին, վարչակազմի առաջարկած բյուջեի տարբերակում նախատեսվում է անհավասար չափերի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին ու Հայաստանին: Բյուջեի ծախսերի մասով առաջարկվում է 3 մլն դոլարի օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) հատկացնել յուրաքանչյուր երկրին, սակայն Ադրբեջանին նախատեսվում է 600,000 մլն դոլարով ավելի օգնություն հատկացնել, քան Հայաստանին (300,000 մլն դոլար)` միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ծրագրեր իրականացնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |