«Կոսովոյի ճանաչման շքերթը» սկսվել է19 փետրվարի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի ամբողջ օրը փորձել են պայմանավորվել Կոսովոյի անկախության հարցում միավորված Եվրոպայի միասնական դիրքորոշման հարցում: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին երկրամասի խորհրդարանն ընդունեց Սերբիայից անջատվելու մասին ակնկալվող որոշումը: Եվրամիության անդամներին չհաջողվեց հանդես գալ «միասնական ճակատով»: Անկախ ազգային պրակտիկայից եւ իրավաբանական նորմերից, ԵՄ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշելու` ճանաչել թե չճանաչել Կոսովոյի անկախությունը, ասվում է նախարարների համատեղ հայտարարության նախագծում: Արդյունքում նախարարների հանդիպման ավարտին լրատվական գործակալությունների լրահոսները տառացիորեն հեղեղվեցին Պրիշտինայում կիրակի օրն ընդունված որոշման հետ համերաշխ երկրների ներկայացուցիչների հայտարարություններով: Առաջինն իր աջակցության մասին հայտարարեց Ֆրանսիան իր արտգործնախարար Բերնար Քուշների անունից: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին արդեն ուղերձ է հղել Կոսովոյի ղեկավարությանը անկախությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: «Սա վերջ կդնի Բալկանների խնդիրներին: Այսօր մեզ հարկավոր է հաշտեցում, թեեւ դա տեւական ժամանակ կպահանջի»,-հայտարարել է նա: Նմանատիպ հայտարարություններ են արել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունները: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքերով, Բեռլինը պաշտոնապես կճանաչի Կոսովոյի անկախությունը չորեքշաբթի: Ինչպես հաղորդել է դիվանագետը, ընդամենը Եվրամիության անդամ 27 երկրներից սերբական երկրամասի անկախությունը պատրաստվում են ճանաչել 17-ը: Եվրոպացիներից «ճանաչման շքերթում» առաջ են անցել նաեւ ԱՄՆ-ի ամենանվիրված դաշնակիցները` Աֆղանստանի կառավարությունը: Այնուամենայնիվ, ԵՄ շատ անդամներ պատրաստ չեն սատարել մի որոշման, որ Սերբիայի հարցում խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը` տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսպանիայի նման երկրները արդարացիորեն մտավախություն ունեն, որ Բալկանների իրադարձությունները կարող են «արձագանք» գտնել իրենց սեփական տարածքներում անջատողականության բռնկման տեսքով: Հավանաբար, Իսպանիայից բացի, Կոսովոյի անկախությունը չեն ճանաչի Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան եւ Ռումինիան: Իսկ Բուլղարիան, որը սկզբում հարում էր այդ ճամբարին, արդյունքում հայտարարեց թե պաշտոնապես կճանաչի երկրամասը մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդում է Ստրանա.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |