Սերբիան ետ է կանչում դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը19 փետրվարի 2008 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը հրահանգ է տվել շտապ կերպով ետ կանչել դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Որոշումն ընդունվել է ըստ ԱԳՆ գործողությունների ծրագրի, որը հավանություն է ստացել է Սերբիայի կառավարության նիստում: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները պետք է լքեն այդ երկրները Սերբիայի ԱԳՆ բողոքի նոտան հանձնելուց 48 ժամվա ընթացքում եւ ժամանեն Բելգրադ խորհրդակցությունների համար: «Սա կառավարության առաջին քայլն է, որ արվում է այն երկրների հանդեպ, որոնք ճանաչում են Կոսովոյի միակողմանի անկախությունը»,-հայտարարել է կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան, ելույթ ունենալով Սերբիայի կառավարությունում: Նախօրեին Կոսովոյի անկախությունն են ճանաչել մի շարք պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն, Իտալիան, Թուրքիան, Ավստրիան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |