ՀՀ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ նախագահական ընտրությունները նորմալ կընթանան19 փետրվարի 2008 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ լավ ընտրություններ կլինեն եւ մենք իրապես լեգիտիմ նախագահ կունենանք»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը քվեարկությունից հետո: ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունների օրը ժողովուրդը կհայտնի իր կարծիքը: «Հուսով եմ, որ բոլորը կշնորհավորեն հաղթողին եւ մենք առաջ կշարժվենք: Ես իմ ձայնը տվել եմ խաղաղության, հետեւողականության, Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար: Ես քվեարկել եմ այս ամենի համար եւ կարծում եմ, որ իմ ընտրությունը ճիշտ է»,-ասել է Օսկանյանը: «Բնականաբար, ցանկալի կլիներ, որ ընտրություններն անցնեին մեկ փուլով, սակայն որոշողը ժողովուրդն է, եւ եթե երկրորդ փուլ լինի, ապա հարկավոր է դրան պատրաստ լինել: Ճիշտ է, ես որոշ մտավախություններ ունեմ փետրվարի 19-ից հետո հնարավոր ապակայունացման վերաբերյալ, սակայն ես հուսով եմ, որ սխալվում եմ եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |