Պան Գի Մուն. Պետությունների անկախությունը ճանաչում են երկրները, ոչ թե ՄԱԿ-ի քարտուղարությունը19 փետրվարի 2008 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Պետությունների անկախությունը ճանաչում են երկրները, ոչ թե ՄԱԿ-ի քարտուղարությունը..Ես այն բանի համար չեմ այստեղ, որ ասեմ օրինական թե անօրինական է դա արվել»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լրագրողներին ՄԱԿ-ի ԱԽ Կոսովոյի խնդրի վերաբերյալ արտահերթ նիստի ավարտին` պատասխանելով այն հարցին թե մտադիր է նա արդյոք պահանջել Կոսովոյում իր հատուկ ներկայացուցչից չեղյալ հայտարարել երկրամասի «միակողմանի» անկախությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որպես կատարված փաստ է նշել այն, որ մի շարք պետություններ (մասնավորապես, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան) արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Եվրամիության առաքելության գործուղումը երկրամաս առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան մանդատի նույնպես չի հարուցել Պան Գի Մունի բողոքը, որը կարծում է, թե դա տեղավորվում է 1999 թ. ընդունված 1244 բանաձեւի շրջանակների մեջ: «ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում շարունակում է կատարել ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձեւը, որպես իր մանդատի օրինական հիմք եւ կշարունակի դա անել զարգացող իրադարձությունների լույսի ներքո»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնից: ՄԱԿ-ի պատասխանատվության միակ որոշակի ոլորտ նա համարել է անվտանգության, հատկապես Կոսովոյի էթնիկ փոքրամասնությունների անվտանգության ապահովումը: «Սակայն, հիմնականում, իրավիճակը երկրամասում հանգիստ է մնում»,-մի քանի անգամ փաստել է Պան Գի Մունը նիստի եւ ԶԼՄ-ների հետ շփման հետ: Պառակտված Անվտանգության Խորհուրդը չէր կարող որեւէ համաձայնեցված որոշում կայացնել Կոսովոյի վերաբերյալ երկօրյա բանավեճից հետո: «Եթե դուք օրինական համարեք Սերբիայի մի մասի անջատումը, ապա որ երկիրը հաջորդ կլինի»,-վերջում անպաստախան հարց է տվել Սերբիայի նախագահը ԱԽ-ին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |