Վլադիմիր Ռուշայլո. Հայաստանի նախագահի ընտրությունները նորմալ են ընթանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի ընտրությունները նորմալ են ընթանում, քվեարկության ընթացքում խախտումներ դեռեւս չեն գրանցվել: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վլադիմիր Ռուշայլոն: «Տեղամասերից մեկում մենք հանդիպեցինք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ եւ կարծիքներ փոխանակեցինք այն մասին, թե ինչպես է ընթանում քվեարկությունը»,-նշել է Ռուշայլոն: Փետրվարի 19-ին ընթացող Հայաստանի նախագահի ընտրություններին մանրամասն գնահատական տալու համար Վ.Ռուշայլոն առաջարկել է սպասել քվեարկության ավարտին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---