Արման Մելիքյան. Անհրաժեշտ է բանակցություններ անցկացնել իշխանության եւ ընդդիմության միջեւ

PanARMENIAN.Net - «Եթե մենք անընդհատ խոսենք ընտրական խախտումների մասին, ապա ոչնչի չենք հասնի: Անհրաժեշտ է բանակցություններ անցկացնել երկու կողմերի միջեւ հասարակության հուզող բոլոր առանցքային հարցերի շուրջ: Ես պատրաստ եմ միջնորդի դեր կատարել իշխանությունների եւ հանրահավաքի դուրս եկած ընդդիմության միջեւ»,- Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:



Նրա խոսքերով, հայկական հասարակությունը բեւեռացված է, եւ այդ բեւեռացումն անընդհատ կրիտիկական բնույթ է ստանում: «Մենք հասել ենք այն գծին, որից հետո կարող են լուրջ բախումներ սկսվել, եւ դրանից հասարակության վստահությունը պետության նկատմամբ լուրջ ձեւափոխություն կապրի»,- ընդգծել է Մելիքյանը:



Ստեղծված իրավիճակից երկիրը դուրս հանելու միակ միջոցը, ըստ Մելիքյանի, ուղղակի երկխոսությունն է, որի արդյունքում պետք է վերանա պետական կառավարման կոռուպցիոն համակարգը: «Ընդդիմությանը արժէ մի շարք պաշտոններ տրամադրել իրավական մարմիններում»,- նշել է նա:



Փետրվարի 19-ին անցած նախագահական ընտրություններում Արման Մելիքյանը հավաքել է 4359 ձայն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---