Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորեպես, ասված է. «Մեծ հաճույքով հղում եմ Ձեզ ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր այս վեհ առաքելությունն իրագործելու եւ հայ ժողովրդի հետագա առաջընթացին ու բարգավաճմանն ուղղված Ձեր ջանքերում: Օգտվելով առիթից` կցանկանայի գոհունակություն հայտնել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Ակնկալում եմ գործակցել Ձերդ գերազանցության հետ` հետագայում եւս զարգացնելու բարեկամական կապերն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջեւ եւ նոր ազդակ հաղորդելու մեր հարաբերություններին բոլոր ոլորտներում` ի շահ մեր ժողովուրդների»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---