Հայաստանի նախագահը ներքին կարգ ու կանոնը պահպանելու հարցով համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր գործողությունները: Նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում արհեստական ներքաղաքական լարվածության ստեղծում է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է, որը, ցավոք, Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ»: Նա այսօր տեղի ունեցողը գործընթացները գնահատել է իշխանությունն ապօրինի ճանապարհով զավթելու փորձ. «Մեր գործողությունները լինելու են վճռական ու կտրուկ` ուղղված երկրի կայունությանն ու սահմանադրական կարգի պահպանմանը»,- շեշտել է նա: Հանրապետության նախագահն այս առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահներին: Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները վստահեցրել են, որ ոստիկանությունն ունի միանգամայն բավարար ներուժ ու կամք իրագործելու իրեն վերապահված գործառույթները, սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգ ու կանոնը պահելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---