Ստամբուլում շարունակվում է Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվողների դատը

PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող անձանց դատը: Փետրվարի 25-ին տեղի է ունեցել հերթական նիստը Բեշիկտաշ շրջանի 14-րդ քրեական դատարանում: Փետրվարի 25-ին ավարտվել է բոլոր կասկածյալների հարցաքննությունը: Նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել ահաբեկչական կազմակերպության անդամներ Էրսին Յոլչուն, Ահմետ Իսկենդերը, Մուստաֆա Օզթուրքը եւ Սալիխ Խաչիսալիօղլուն:



Դատին ներկա են եղել խորհրդարանի պատգամավորներ ընտրված իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից եւ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից: Ըստ մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսկուլի, հանձնաժողովի անդամները չեն միջամտում դատական գործընթացին, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:



Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամաստի կողմից Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության մուտքի մոտ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---