Իրավապահ մարմինները ձերբակալել են Երեւանում ընդդիմադիր հանրահավաքի 15 մասնակիցների

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 2-ի ժամը 01-ի դրությամբ, իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են Երեւանում ընդդիմադիր հանրահավաքի 15 մասնակիցների: Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Սարգսյանը, Լեւիկ Խաչատրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Առաքելյանը, Վարդգես Վայոցյանը, Մասիս Այվազյանը, Աշոտ Մանուկյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Պետրոս Շահբազյանը, Տիգրան Բաղդասարյանը, Հովհաննես Ղազարյանը, Սամվել Հարությունյանը, Իսահակ Մալխասյանը, Խաչիկ Գասպարյանը, Ավետիք Ներսիսյանը:

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 1 -րդ հոդվածի 2-րդ մասի եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպած եւ դրանց իրականացմանը այլ քաղաքացիներին ներգրաված, իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:



Հիշեցնենք, որ նախօրեին` մարտի 1-ի առավոտյան Հայաստանի ոստիկանությունը ցրել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում: Նույն օրը հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ, որտեղ շարունակել են բողոքի ակցիան, որը վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվում էին ընդհարումներով ոստիկանության եւ հատուկ նշնակության ջոկատի աշխատակիցների հետ եւ թալանով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---